top of page

Հրապարակվել է Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալի վճիռը. մեղադրյալի համար շտապօգնություն եկավ

  • Writer: Ani
    Ani
  • 6 hours ago
  • 1 min read

Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Արա Բադոյանը քիչ առաջ դատապարտվեց 3 տարի ազատազրկման: Նա կալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիս։

Որոշումից հետո դատարան շտապօգնություն են կանչել, քանի որ Բադոյանի ինքնազգացողությունը վատացել է։

Գլխավոր դատախազությունից էլ հայտնել են, որ դատական ակտը ստանալուց հետո դատախազության կողմից վերաքննիչ բողոք կներկայացվի:

Հիշեցնենք` 2023 հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Բադոյանը 2020 պատերազմի դադարեցման պայմաններից դժգոհ մի խումբ քաղաքացիների հետ հավաքվել էր մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, ուր կատարվում էին զանգվածային անկարգություններ: Նույն հաղորդագրության համաձայն` նա միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս:

Ազգային անվտանգության ծառայությունը չէր գաղտնազերծել, թե ով է Ա. Բ.-ն ով հավածել է Արարատ Միրզոյանին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ վերջինս Արա Բադոյանն է: ԱԱԾ քննչականը հայտնել էր նաև, որ կատարվածի միակ և վճռորոշ ապացույցը յութուբյան տեսանյութն է, որտեղ, սակայն, չի երևում Ա. Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ավելին՝ տեսագրության մեջ տեսանելի են ամբոխային իրավիճակ, խառնաշփոթ, բազում մարդիկ, այդ թվում՝ Արա Բադոյանը:

1/2095
bottom of page