top of page

Կադրեր՝ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման վայրից

  • Writer: Ani
    Ani
  • Dec 25, 2024
  • 1 min read
ree

Կադրեր՝ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման վայրից

Ըստ ավելի վաղ տեղեկությունների՝Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարից հետո 28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են Ղազախստանի ԱԻՆ օպերատիվ շտաբից։ 


Հոսպիտալացվածներից 9-ը ծանր վիճակում է:


Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում: 


Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։  Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել է թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել է ղեկի կառավարումը:


Անձնակազմը վթարային իրավիճակ է հայտարարել՝ ստիպված լինելով վայրէջք կատարել Ակտաուում։ Վայրէջքի պահին այն կործանվել է: Օդանավում եղել է Ադրբեջանի 37, Ղազախստանի 6, Ղրղզստանի 3 և  ՌԴ-ի 16 քաղաքացի:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադառնում՝ կապված AZAL ինքնաթիռի կործանման հետ: Նա  այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:


Ադրբեջանի պետական ​​պատվիրակությունն ուղարկվել է Ղազախստան՝ տեղում պարզելու Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանման պատճառները։ Ղազախստանի կառավարությունը հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել։


 
 
1/2463
bottom of page