top of page

Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ այսօր արդեն մեծահարուստ դարձած որդիները, պարզվում է, մինչ հեղափոխությունը իրենց հեռախոսի վարձավճարն անգամ չեն կարողացել վճարել:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ 2016-2017 թվականներին Հովսեփ Աղազարյանը չի կարողացել «Ղ. Տելեկոմ»-ին վճարել բջջային հեռախոսի 35 հազար դրամ պարտքը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ նա պարտք է եղել «Արդշինբանկ»-ին եւս՝ 122 հազար դրամ գումար։ Տվյալ դեպքում Հովսեփ Աղազարյանից մեծ դժվարությամբ՝ դատարանի միջոցով է հաջողվել գանձել վերոնշյալ չնչին գումարը։

Հ.Գ. Ահա թե ինչու էին կյանքի գնով իշխանափոխություն ուզում Աղազարյանները, որ օրենքի բացից օգտվելով՝ գերշահույթներ ստանան ու անպատիժ մնան, որ համայնքներին ավտոմեքենաներ մատակարարեն՝ առանց մրցույթի. կարճ ասած՝ դառնան նոր «շմայսներ» ու «լիսկաներ»»։


bottom of page