top of page

Ձեր նշանակումը մեր հարաբերություններում նոր ժամանակաշրջան է բացելու. Խաչատուրյանը՝ Կիպրոսի դեսպանին

  • Writer: Ani
    Ani
  • Oct 21, 2024
  • 1 min read
ree

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Մավրոսը:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նախագահը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը մեր հարաբերություններում նոր ժամանակաշրջան է բացելու, մեր բարեկամական կապերը դարերի պատմություն ունեն և բնական էր, որ Հայաստանի անկախացումից հետո պետք է շարունակվեր մեր ժողովուրդների բարեկամության ավանդույթը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ դեսպան Մավրոսը նշել է, որ իր բոլոր ջանքերը ներդնելու է երկու երկրների համագործակցության հետագա ամրապնդման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում փոխգործակցության օրակարգային հարցեր: Կարևորվել են մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, տնտեսության և այլ ոլորտներում առկա համագործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչմանն ուղղված քայլերը:

Երկուստեք շեշտվել է մասնավորապես տնտեսության ոլորտում համագործակցության խթանման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացումը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և գլոբալ իրողությունների, ընթացիկ զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ:

1/2436
bottom of page