Հենրիխ Մխիթարյանը կարող է պատմական ռեկորդ գրանցել
- Ani
- 5 hours ago
- 2 min read
Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, ով նվաճել է ՈւԵՖԱ-ի երեք գործող ակումբային մրցաշարերի տիտղոսները, եթե նրա թիմը՝ Միլանի «Ինտերը», 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մյունխենում հաղթի ՊՍԺ-ին, ինչպես հաղորդում է armsport.am-ը, այդ մասին գրել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հայ կիսապաշտպանը 2016/17 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճել է Եվրոպայի լիգան, իսկ 2021/22 մրցաշրջանում՝ Կոնֆերենցիաների լիգայի առաջին գավաթը «Ռոմայի» հետ։
Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստ չի հաղթել ՈւԵՖԱ-ի բոլոր երեք մրցաշարերում։ Բրազիլացի պաշտպան Էմերսոնը մոտ էր այս նվաճմանը․ նա 2018/19 մրցաշրջանում «Չելսիի» հետ հաղթել է Եվրոպայի լիգան, 2022/23 մրցաշրջանում «Վեստ Հեմի» հետ՝ Կոնֆերենցիաների լիգան, սակայն 2020/21 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մնացել է պահեստային։
ՈւԵՖԱ-ի ներկայիս մրցաշարեր
Չեմպիոնների լիգա (1992/93 մրցաշրջանից՝ որպես Եվրոպայի գավաթի իրավահաջորդ),Եվրոպայի լիգա (2009/10 մրցաշրջանից՝ որպես ՈՒԵՖԱ գավաթի իրավահաջորդ),Կոնֆերենցիաների լիգա (2021/22 մրցաշրջանից)։
Չեմպիոնների լիգա + Եվրոպայի լիգա
Սեսար Ասպիլիկուետա («Չելսի» — ՉԼ 2020/21, ԵԼ 2012/13, 2018/19)Գերի Քեհիլ («Չելսի» — ՉԼ 2011/12, ԵԼ 2012/13)Պետր Չեխ («Չելսի» — ՉԼ 2011/12, ԵԼ 2012/13)Անդրեաս Քրիստենսեն («Չելսի» — ՉԼ 2020/21, ԵԼ 2018/19)Էշլի Քոուլ («Չելսի» — ՉԼ 2011/12, ԵԼ 2012/13)Տիբո Կուրտուա («Ռեալ» — ՉԼ 2021/22, 2023/24; «Ատլետիկո» — ԵԼ 2011/12)Դավիդ Լուիս («Չելսի» — ՉԼ 2011/12, ԵԼ 2012/13, 2018/19)Ժորժինյո («Չելսի» — ՉԼ 2020/21, ԵԼ 2018/19)Ն’Գոլո Կանտե («Չելսի» — ՉԼ 2020/21, ԵԼ 2018/19)Մատեո Կովաչիչ («Չելսի» — ՉԼ 2020/21, ԵԼ 2018/19)Ֆրենկ Լամպարդ («Չելսի» — ՉԼ 2011/12, ԵԼ 2012/13)Խուան Մատա («Չելսի» — ՉԼ 2011/12, ԵԼ 2012/13; «Մանչեսթեր Յունայթեդ» — ԵԼ 2016/17)Պեդրո («Բարսելոնա» — ՉԼ 2008/09, 2010/11, 2014/15; «Չելսի» — ԵԼ 2018/19)Իվան Ռակիտիչ («Բարսելոնա» — ՉԼ 2014/15; «Սևիլյա» — ԵԼ 2013/14, 2022/23)Ֆերնանդո Տորրես («Չելսի» — ՉԼ 2011/12, ԵԼ 2012/13; «Ատլետիկո» — ԵԼ 2017/18)
Չեմպիոնների լիգա + Կոնֆերենցիաների լիգա
Ոչ ոք։
Եվրոպայի լիգա + Կոնֆերենցիաների լիգա
Վիսենտե Իբորրա («Սևիլյա» — ԵԼ 2015/16; «Օլիմպիակոս» — ԿԼ 2023/24)Էմերսոն («Չելսի» — ԵԼ 2018/19; «Վեստ Հեմ» — ԿԼ 2022/23)Քրիս Սմոլինգ («Մանչեսթեր Յունայթեդ» — ԵԼ 2016/17; «Ռոմա» — ԿԼ 2021/22)Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ» — ԵԼ 2016/17; «Ռոմա» — ԿԼ 2021/22)
Այսպիսով, եթե Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում հաղթի 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, նա կդառնա պատմության առաջին ֆուտբոլիստը, ով նվաճել է ՈւԵՖԱ-ի բոլոր երեք գործող ակումբային տիտղոսները՝ Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա և Կոնֆերենցիաների լիգա։