top of page

Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցի քննարկումը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բարդ է առաջ գնում. Կրեմլ

Apr 1, 2025
1 min read

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են շփումները ուկրաինական կարգավորման թեմայով, սակայն քննարկվող հարցերը շատ բարդ են։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խաղաղության գործընթացում անբավարար հաջողության դեպքում ռուսական նավթարդյունաբերության դեմ պատժամիջոցներ կիրառելու Վաշինգտոնի սպառնալիքների համատեքստում։

«Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ: Թեման շատ բարդ է՝ այն հարցերը, որոնք մենք քննարկում ենք՝ կապված ուկրաինական կարգավորման հետ, լրացուցիչ շատ ջանքեր են պահանջում»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

1/2967
bottom of page