Search
Պատանեկան ԵԱ․ Գրիգոր Ղազարյանը՝ ոսկե մեդալակիր
- Ani
- 6 hours ago
- 1 min read
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը նվաճեց երկամարտի ոսկե մեդալ Պերուի մայրաքաղաք Լիմայում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում։
96 կգ քաշային կարգում Գրիգոր Ղազարյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 138կգ, 142 կգ, 145 կգ: Այս վարժությունում Ղազարյանը նվաճեց ոսկե մեդալ: Հրում վարժությունում Գրիգորը գլխավերևում պահեց 175 կգ, 180 կգ ու 185 կգ: Այս ձևում ևս մեր ծանրորդը ոսկե մեդալակիր դարձավ: