top of page

Այս իշխանությունը ՀԱՊԿ-ի ռեսուրսը պահել է՝ իր դեմ դուրս եկողների դեմ օգտագործելու համար․ պատգամավոր

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


Մենք դիմել ենք, որպեսզի ԱԺ արտահերթ նիստ գումարվի ու ՀԱՊԿ-ին դիմելու հարցը քննարկվի։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի սահմանամերձ հատվածում թշնամու սանձազերծած ագրեսիային։


Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները համառորեն չեն դիմում ՀԱՊԿ-ին, թեև նախորդ տարի մայիսին դիմեցին՝ խորհրդակցություն անցնկացնելու խնդրանքով։


«Խորհրդակցություն եղավ, բայց նոյեմբերի 16-ին, երբ Իշխանասարի հատվածում ադրբեջանական հերթական հարձակումը տեղի ունեցավ, այդ նույն իշխանությունը վստահեցրեց, թե դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն, հետո պարզվեց, որ սուտ է, որևէ դիմում չի եղել»,- նշեց պատգամավորը։


Խաչատրյանը նկատեց՝ իրենք կարծում են, որ ՀՀ իշխանությունները գիտակցաբար չեն օգտվում ՀԱՊԿ-ի ընձեռած հնարավորություններից։


Հարցին, թե ինչո՞ւ չեն օգտվում, և ընդհանրապես, կարելի՞ է մտածել, որ թշնամին ՀԱՊԿ-ի հնարավորությունների սահմանն է փորձում պարզել, հատկապես Ղազախստանում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո, Արթուր Խաչատրյանն արձագանքեց՝ ասելով, որ ՀՀ-ն՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր պետք է աջակցություն տրամադրեր Ղազախստանին, բայց զորք չպետք է ուղարկեր այնտեղ։


«Մենք չենք դիմում ՀԱՊԿ-ին, քանի որ Փաշինյանը մտածում է միայն իր իշխանության մասին։ Իր մերձավորներից Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ եթե հանկարծ Հայաստանում էլ որևէ ներքին խնդիր լինի, մենք կդիմենք ՀԱՊԿ-ին»,- նշեց նա։


Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ն այդ դեպքում չի գա, բայց այս իշխանությունն ուզում է ՀԱՊԿ-ի ռեսուրսն օգտագործել ոչ թե երկրի շահը, այլ սեփական աթոռը պահելու համար։


Ըստ պատգամավորի՝ այս իշխանությունը կդիմի ՀԱՊԿ-ին, եթե ժողովուրդը փողոց դուրս գա նրան հեռացնելու համար։


Նարե Գևորգյան

 
 
1/2518
bottom of page