Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. մեքենան վերածվել է մոխրակույտի
Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ժամը 22։35-ի սահմանում Դավիթ Բեկի փողոցում ճակատ ճակատի բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, իսկ դեպքի վայրից 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։



















