Ավտովթարի հետևանքով մահացել է Անի Փահլևանյանը
- Armen Sukiasyan

- Sep 21, 2024
- 1 min read

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ այսօր ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Անի Փահլևանյանը՝ Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի սիրելի վոկալի ուսուցչուհին։ Այս մասին հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից։
«Անին, լինելով երիտասարդ ու տաղանդավոր, հասցրել էր իր նվիրումով ու սիրով մասնակցել բազմաթիվ համերգների և մրցույթների, միշտ փայլելով իր ունակություններով ու աշակերտների նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքով։Ցավակցում ենք հարազատներին և բոլորին, ովքեր ճանաչում ու սիրում էին Անիին»,-ասվում է հաղորագրության մեջ։




















