top of page

Առողջանալուց հետո QR կոդերը նորից կկանաչեն

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝


«Արմեդ» հավելվածում անձի վարակման պարագայում արտածվում է նրա հիվանդության փաստը կարմիր «QR» կոդով և նրա վարակված լինելու ողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ գույնի «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:


Նշենք նաև, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, բայց քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար սկանավորելու պարագայում անձնական էջում տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից:

 
 
1/2518
bottom of page