top of page

Վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից նման մտքի արտաբերումը Ադրբեջանի շահի սպասարկում է․ Արթուր Վանեցյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Ընթացող խայտառակ «ասուլիսում» արդեն իսկ առանձնանում են կեղծիքներ և մանիպուլյացիաներ

1994թ.-ից հետո Հայաստանի որևէ ղեկավար Ադրբեջանի նկատմամբ չի ունեցել այն հռետորաբանությունը (ատելության խոսքը), ինչ` Ալիևը ունի հիմա մեր նկատմամբ: Պետության ղեկավարի մակարդակով արվող հայտարարությունը համեմատել որևէ կողմում հնչած մասնավոր կարծիքների հետ ուղղակի անթույլատրելի է:


Մադրիդյան սկզբունքներին անդրադառնալը, խոսելով միայն տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, Ադրբեջանի ղեկավարության կողմից քարոզվող սովորական հակաղարաբաղյան թեզ է: Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից նման մտքի արտաբերումը, մեղմ ասած, մադրիդյան սկզբունքների մանիպույլյացիա է և սեփական հանրության ապակողմնորոշում, ինչպես նաև Ադրբեջանի շահի ուղղակի սպասարկում:


Մեկ բառով, եթե ասենք՝ ամբողջական մարազմ. բանակցային գործընթացի ձևախեղում, հանրաքվեի, դրա համամասնության հարցի խճճում, սեփական հանրության շարունակական և հետևողական ապակողմնորոշում:


Հ.Գ. հնարավոր չի հասցնել զուգահեռաբար անդրադառնալ և արձագանքել այս մարդու կողմից ասվող յուրաքանչյուր ցնորքին, քանի որ Հայաստանի ապագային առնչվող մարտահրավերներ են ավելանում րոպե առ րոպե` վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից հնչող յուրաքանչյուր նախադասությանը համընթաց» :



 
 
1/2518
bottom of page