Արմեն Չարչյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց
Nov 20, 2022
1 min read

Արմեն Չարչյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դատարանը որոշեց խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել և որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։
Դատական նիստը րոպեներ էր տևել, մեղադրող դատախազը չէր ներկայացել դատական նիստին՝ չառարկելով, որ հարցը քննարկվի իր բացակայությամբ, իսկ Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ հայտնել էր, որ ՍԴ որոշումից հետո Արմեն Չարչյանը պետք է ազատ արձակվի։



















