top of page

Առանձնատներ, մեքենաներ ու միլիոններ․ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա կնոջ ահռելի ունեցվածքը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


Նախագահ Արմեն Սարգսյանը 2020թ-ի տարեկան իր հայտարարագրում նշել է, որ 2 առանձնատուն ունի Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ևս մեկ բնակարան էլ, որը գտնվել է նույն վարչական շրջանում, հաշվետու տարվա ընթացքում օտարել է։


Սարգսյանը հայտարարագրել է «RANGE ROVER» մակնիշի ավտոմեքենա։ Տարեվերջին նախագահն ունեցել է 1,395,600 դրամ ավանդ, իսկ բանկային հաշիվներին եղել է 4,200,000 եվրո, 300,000 դոլար, 201,000 ռուբլի, 7,327,000 դրամ և 95,000 Ֆունտ ստեռլինգ։ Սարգսյանը ունեցել է նաև 105,000 եվրո կանխիկ գումար։


Որպես եկամուտ` նախագահը հայտարարագրել է 12,210,672 դրամ, որը ստացել է աշխատանքի դիմաց, ևս 116,132 դրամ ստացել է ՎՏԲ բանկից։


Սարգսյանի կինը՝ Նունուֆար Սարգսյանը հայտարարագրել է մեկ բնակարան, երեք ավտոմեքենա՝ «CADILLAC», «BENTLEY» և «HONDA»։Նրա բանկային հաշիվներին եղել է 125,000 եվրո, 15,000 Ֆունտ ստեռլինգ և 220,000 դոլար։ Նա ունեցել է 3,000 եվրո կանխիկ գումար։

 
 
1/2518
bottom of page