Արամ Մելքոյանը՝ Վարչական դատարանի կողմից իր դիմումը վերադարձնելու լուրերի և առաջիկա անելիքների մասին
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

«Իմ դիմումը Վարչական դատարանը հետ չի վերադարձրել, ավելին՝ հունվարի 27-ին նիստ է հրավիրել այդ դիմումի վերաբերյալ»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսում ՔՊ-ի համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Մելքոնյանը։
Անդրադառնալով հարցին, թե ո՞րն է ավագանու նիստը վիճարկելու պատճառը՝ Մելքոնյանը նշեց․
«Նիստը ապօրինի է կայացել, նախ մեկ ժամվա ընթացքում չկայացավ, ապա պետք է ավագանու բոլոր 27 անդամները պատշաճ ծանուցվեին նոր նիստի մասին, ինչը չի եղել և իրենք հավաքվել են, իրենք ընտրել են, առանց ավագանու անդամների մի մասի ներկայության»։
Մելքոնյանը չշտապեց խոսել ապագա ծրագրերի մասին։ Մեր այն հարցին, որ եթե դատարանը ավագանու նիստը չեղյալ համարի, որն է լինելու իրենց հաջորդ քայլը, նա պատասխանեց, որ առաջնորդվելու են ըստ իրավիճակի։




















