top of page

Անապահով բնակիչների համար ևս գազի գինը կբարձրանա՞․ ՀԾԿՀ-ում քննարկումներ են

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


«Հայտը դեռ երեկ ենք ստացել և դրա ուսումնասիրության համար օրենքով սահմանված 80-օրյա ժամկետ ունենք»,- այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։


Հարցին՝ անապահով խավի համար պետությունը պատրաստվում է սուբսիդավորում իրականացնել՝ Ազիզյանը պատասխանեց․ «Քննարկումների արդյունքում է, պարզ դառնում, թե ինչպես է նոր սակագինը բաշխվելու և սոցիալական ինչ խմբեր են ձևավորվելու, քանի որ հայտը նոր ենք ստացել, այս պահին դեռ որևէ քննարկում և հստակություն չկա»։


Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից երեկ ՀԾԿՀ-ն բնական գազի սակագնի վերանայման դիմում է ստացել, ըստ որի՝ հիմք ընդունելով՝ 29.10.2021 թ. լրացուցիչ համաձայնագիրը՝ 2022 թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է սահմանել 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում:


Արմինե Նավոյան

 
 
1/2518
bottom of page