top of page

Ադրբեջանական կրակահերթի պատճառով տարհանվել են Կարմիր Շուկայի մանկապարտեզի երեխաները

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


Մարտունու շրջանի Կարմիր շուկայում տեղի ունեցած կրակոցների պատճառով տարհանել են մանկապարտեզի երեխաներին, որտեղ ադրբեջանական կողմը կրակ էր բացել խաղաղ բնակչության շրջանում։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» կուսակցության նախագահ Մետաքսե Հակոբյանը։


«Դեպքը տեղի է ունեցել որոշ ժամանակ առաջ։ Կարմիր Շուկայի համայնքային մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Բնակչության շրջանում խուճապային իրավիճակ չկա, սակայն բոլորը հավաքված են մեքենայի շուրջ, քննարկում են իրավիճը»,- նշեց պատգամավորը։


Հակոբյանի խոսքով՝ օրեր առաջ էլ ադրբեջանցիները գողացել էին գյուղի խոշոր եղջերավոր անասուններ, որնց մի մասին ռուս խաղաղապահներին հաջողվեց հետ վերադարձնել, իսկ մի մասին՝ ոչ։


Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:


Մերի Գևորգյան


 
 
bottom of page