top of page

Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 7 մեդալ

  • 7 hours ago
  • 1 min read

Սերբիայում ընթանում է սամբոյի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։

 Ասպարեզ դուրս եկած 8 հայ մարզիկներից 7-ը նվաճել են 2 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։

Մարզական սամբոյի մրցաշարում հիանալի ելույթներ են ունեցել Ալեքս Խաչատրյանը (58 կգ) և Մհեր Օհանյանը (71 կգ): Երկու  մարզիկներն էլ եզրափակիչ գոտեմարտերում հաղթանակ են տարել Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ և դարձել Եվրոպայի երիտասարդների չեմպիոններ:

Միքայել Թումասյանը (64 կգ), Վադիս Համբարձումյանը (79 կգ) և Արեն Հարությունյանը (98 կգ) զիջել են Ռուսաստանի մարզիկներին և դարձել ԵԱ-ի փոխչեմպիոններ:

Աղջիկների 72 կգ քաշային կարգում  Սյուզաննա Մանուկյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ մարզական սամբոյի 88 կգ քաշային կարգում  հանդես եկող Սեյրան Սարուխանյանը՝ բրոնզե նեդալ։

1/2652
bottom of page