top of page

Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում


Երեկ՝ օգոստոսի 25-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի վարչական տարածքում ուժեղ քամու հետևանքով երկաթե գովազդային սյան վրայից պոկվել ու կախվել էր հսկայական երկաթե ցուցանակը։



Shamshyan-ի հաղորդմամբ՝ մոտ 14 ժամ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու հերթապահ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ելնելով քաղաքացիների անվտանգությունից, հերթապահություն են իրականացրել։



Քամին այնպես էր ճոճում վտանգավոր երկաթե ցուցանակը, որ ամեն վայրկյան հնարավոր է այն պոկվեր և եթե այդ պահին նշված վայրով ավտոմեքենաներ անցնեին, կար վտանգ, որ այն կընկներ մեքենաների վրա։



Գրեթե մի քանի անգամ պարեկային ծառայությունը փորձել է պատասխանատուներից ճշտել, թե որ կառույցն է այն ապամոնտաժելու, բայց ստանում էին պատասխան, թե դա մեր իրավասության մեջ չէ։



Աղբյուրի տեղեկություններով՝ այդ կառույցները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ», Կոտայքի մարզպետարան և Կոտայքի մարզում գործող հյուրանոցային համալիրներից մեկի սեփականատերերն են, ովքեր պատասխանել են, թե ով տեղադրել է նա էլ պետք է ապամոնտաժի։

bottom of page