top of page

Անձրևաջրերը լցվել են տներ. Փրկարար ծառայությունն ահազանգեր է ստացել

  • Writer: Ani
    Ani
  • Oct 18, 2024
  • 1 min read
ree

Եղանակային պայմաններից ելնելով՝ սույն թվականի հոկտեմբերի 17-ից 18-ը ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հանրապետության տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 17-ին ժամը 18։00-ից սկսած 2-ժամյա պարբերականությամբ Երևան քաղաքում, ՀՀ բոլոր մարզերում, գետերի ափամերձ հատվածներում և այլ վտանգավոր գոտիներում իրականացրել են դիտարկումներ։

Հորդառատ անձրևի հետևանքով ՆԳՆ փրկարար ծառայությունում գրանցվել է 5 դեպք։ Փրկարարական ծառայողները, օպերատիվորեն արձագանքելով ահազանագերին, իրականացրել են մի շարք անհրաժեշտ գործողություններ։

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 31 հասցեում տանիքի վերանորոգման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԵՓՎ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։

Շիրակի փողոցի թիվ 49 հասցեում գտնվող օժանդակ շինությունում ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻ կենտրոնի հերթապահ խումբն իրականացրել է ջրահեռացման աշխատանքներ, Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 26/13 հասցեի մոտակայքում փրկարարներն անձրևաջրերից կուտակված փոսից  դուրս են բերել արգելափակված ավտոմեքենա։

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արարատի մարզի Գետափնյա բնակավայրում հրշեջ-փրկարարներն իրականացրել են բնակարանից և տների նկուղային հարկերից անձրևաջրերի հեռացման և այլ աշխատանքներ՝ նպատակ ունենալով նվազեցնել անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով առաջացած վնասները։

1/2436
bottom of page