top of page

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

  • Writer: Ani
    Ani
  • 56 minutes ago
  • 1 min read

ree

42-ամյա կնոջը դանակի մի քանի հարվածներով սպանողին հայտնաբերել են Մեծամորում։ Ավելին, հասած տեղեկությունների համաձայն՝ 42-ամյա Արմինե Մկրտումյանին սպանելուց հետո ենթադրյալ մարդասպանը նրա վզնոցը և ականջօղերը գողացել և տարել է գրավադրել։ Մեզ հասած տեղեկությամբ՝ քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաև զարդերը։

Հիշեցնենք, որ Արմինե Մկրտումյանը անհետ կորած էր, ավելի ուշ նրան գտան սպանված։

Ենթադրյալ մարդասպանը տաքսու վարորդ է, և նախնական տվյալներով՝ գողության նպատակով է նրան սպանել։

Shamshyan.com-ը գրել էր, որ Արմավիրի մարզի քաղաքներից մեկում հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Երվանդ Ա.-ին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է սպանել Արմինե Ա.-ին, երբ իր կողմից վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով իր զոհին որպես պատվիրատու տեղափոխելիս է եղել։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ Երվանդ Ա.-ն ձերբակալվել է։

Քնար Մանուկյան

1/2440
bottom of page