Բոլոր հրավերները կառաքվեն այս շաբաթվա ավարտին. Տեր Եսայի
- Armen Sukiasyan
- Aug 28, 2024
- 1 min read

Այսօր առավոտյան պրոիշխանական լրատվամիջոցներից մեկը դիմել էր Նիկոլ Փաշինյանի խոսնակին՝ հետաքրքրվելով, թե արդյոք երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցության հրավեր ստացե՞լ է:
Ի պատասխան՝ Նազելի Բաղդասարյանը նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռից հրավեր չի ստացել:
Լուրն ընկալվում է այն կոնտեքստում, որ Մայր Աթոռը չի հրավիրել իշխանությանը կարևոր միջոցառմանը: Այնինչ պարզվեց, որ իրականությունը բոլորովին այլ է:
MediaHub-ը դիմեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանին՝ իշխանություններին հրավե՞ր ուղարկվելու է.
«Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների հրավերների առաքման գործընթացը ընթացքի մեջ է։ Բոլոր հրավերները կառաքվեն այս շաբաթվա ավարտին»,- եղավ պատասխանը: