Վերականգնվել են «Իզի Փեյ»-ի բոլոր վճարամիջոցներով Viva-ի մատուցած ծառայությունների դիմաց վճարումները
- 3 hours ago
- 1 min read

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ի կատարումն Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 26-ի թիվ 80-Ա որոշման՝ Viva-ի բաժանորդներն այսուհետ կարող են ընկերության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնել «Իզի Փեյ» բոլոր վճարամիջոցներով․
«Իզի Փեյ» վճարումների ընդունման ավտոմատ ինքնասպասարկման տերմինալներ,
«Իզի Փեյ» բջջային հավելված,
«Իզի Փեյ» պաշտոնական կայք,
«Իզի Փեյ» ընկերության մասնաճյուղեր։
Շնորհակալ ենք ձեզ Viva-ի ծառայություններից օգտվելու համար։




















