top of page

«Հրապարակ». Նախագահի երկու թեկնածու կա

  • Writer: Ani
    Ani
  • Sep 4, 2025
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Արսեն Թորոսյանի սոցապնախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Մեր տեղեկություններով, 2 թեկնածու կա․ մեկը հանձնաժողովի ներկայիս փոխնախագահ Հռիփսիմե Հունանյանն է, որը բախտի բերմամբ մանդատ է ստացել, ապա՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը՝ Լուսինե Բադալյանի հրաժարվելու պատճառով, սակայն ՔՊ -ում նրան չեն համակրում:

Բոլորը հիշում են, որ նա թիվ 1 քաղաքական մարմնում հայտնվել է առանց բարձրագույն կրթություն ունենալու եւ հակված են նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանի թեկնածությանը։

Սեպտեմբերի 8-ին մեկնարկելիք նստաշրջանից առաջ ՔՊ-ն նիստ կանի եւ կընտրի հանձնաժողովի նախագահ։

1/2497
bottom of page