top of page

Մարիա Տերտերյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jul 30, 2024
  • 1 min read

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, կյանքից անժաամանակ հեռացել է  «Ավետ Տերտերյան» մշակութային հիմնադրամի ղեկավար, դաշնակահարուհի Մարիա Տերտերյանը:

Մարիա Տերտերյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հինգշաբթի՝ օգոստոսի 1-ին, ժամը՝ 14:30-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցիում (Կոնդ):  Այդ մասին հայտնել են նրա հարազատները։

Նշենք, որ Մարիա Տերտերյանը կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի թոռնուհին է: 

bottom of page