Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահի, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը:
Նա համապատասխան գրառում է արել «X»-ի իր միկրոբլոգում:
«Վճռականորեն դատապարտում ենք ԱՄՆ 45-րդ նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը:
Նման բռնության ակտերը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ դրանք խարխլում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք:
Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-գրել է նա: