Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան
- Armen Sukiasyan

- May 3, 2024
- 1 min read

Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարգարյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 17-ամյա երիտասարդ տղայի դին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Երևանի հայտնի համալսարաններից մեկի ավագ դպրոցում:Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն կասկածներ կան, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել երիտասարդի մահը:




















