Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածներից ևս 7-ը դուրս են գրվել հիվանդանոցից. ԱՆ
Բաղրամյան պողոտայում երեկ՝ հունիսի 13-ին, տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած քաղաքացիներից ևս 7-ը դուրս են գրվել հիվանդանոցներից: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Դեռևս հիվանդանոցներում գտնվող 9 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության»,-հավելել է նա: