top of page

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում զինծառայողը կրակել և սպանել է ծառայակցին

Aug 23
1 min read

Մամուլում տեղեկություններ են տարածվել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում արձանագրված հերթական ողբերգական դեպքի մասին։ Ըստ տարածված տեղեկության՝ ժամկետային զինծառայողն իրեն կցված զենքից կրակել և սպանել է…

Մամուլում տեղեկություններ են տարածվել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում արձանագրված հերթական ողբերգական դեպքի մասին։


Ըստ տարածված տեղեկության՝ ժամկետային զինծառայողն իրեն կցված զենքից կրակել և սպանել է ծառայակցին։ Պատճառը եղել է վիճաբանությունը, որի ընթացքում սպանված ընկերը հայհոյել է նրան, ինչից հետո վերջինս որոշել է զրկել նրան կյանքից։


ՊՆ-ից MedaiHub-ին հայտնել են, որ այս պահին չեն ցանկանում մեկնաբանություն տալ։ Հստակ չէ, թե ինչն է դրդել զինվորներին դիմել նման քայլի:

1/2967
bottom of page