top of page

«Ինտերը» հաղթեց «Յուվենտուսին». Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

  • 4 days ago
  • 1 min read

Նախամրցաշրջանային պատրաստության շրջանակում կայացավ իտալական գրանդների դիմակայությունը. ընկերական խաղում ուժերը չափեցին «Յուվենտուսն» ու «Ինտերը»։ Հանդիպումն ավարտվեց միլանյան ակումբի 2-1 հաշվով հաղթանակով։

«Ինտերի» կազմում 20-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆեդերիկո Դիմարկոն, իսկ 63-րդ րոպեին միլանցիների առավելությունը կրկնապատկեց Էնդի Դիուֆը։ «Յուվենտուսի» կազմում խաղավարտին մոտ՝ 85-րդ րոպեին, հաշվի տարբերությունը կրճատեց Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։

Ինչպես նախորդ հանդիպումներում, այս անգամ ևս Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց մեկնարկային րոպեներից՝ խաղադաշտ դուրս գալով «Ինտերի» հիմնական կազմում և խաղադաշտում անցկացնելով 58 րոպե։

Նշենք, որ նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ սրանք երկու թիմերի համար էլ լինելու են վերջին ընկերական հանդիպումները. օգոստոսի 11-ին «Յուվենտուսը» կմրցի «Պալերմոյի» հետ, իսկ օգոստոսի 15-ին «Ինտերը» ուժերը կչափի իսպանական «Բետիսի» դեմ։

1/2840
bottom of page