top of page

Տիգրան Բարսեղյանը վնասվածք է ստացել «Պետրզալկա»-ի դեմ խաղում

  • Jul 4, 2024
  • 1 min read

Հուլիսի 3-ին Բրատիսլավայի «Սլովանը» ընկերական հանդիպում անցկացրեց «Պետրզալկայի» հետ և հաղթեց 1:0 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն չկարողացավ նույնիսկ ավարտել առաջին խաղակեսը։

30-ամյա ֆուտբոլիստ փոխարինվեց 40-րդ րոպեին՝ ծնկի վնասվածքի պատճառով։ Բարսեղյանը բուժզննում կանցնի այսօր՝ հուլիսի 4-ին, ինչից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջությունը։

 

 

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Բարսեղյանն այս ամառ կհեռանա Բրատիսլավայի «Սլովանից»: Սլովակյան ակումբը չի կարողացել պայմանավորվել Բարսեղյանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է 2024 թվականի դեկտեմբերին։

 

Աղբյուր՝  armsport.am

1/2863
bottom of page