top of page

Երևանում կինն ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի շիրիմները հայտնաբերել է անարգված

Jul 18, 2025
1 min read

Այսօր՝ հուլիսի 18-ին, shamshyan.com է զանգահարել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Սիրանուշ Նահապետյանը, ով իր և իր ընատանիքի անունից իրենց զայրույթն է հայտնել Երևանի քաղաքապետարանի, ժողովրդի լեզվով ասած՝ թաղման բյուրոյի տնօրինության հասցեին:

Ս. Նահապետյանը մատնացույց է արել Դավիթաշենի գերեզմաններում երկար տարիներ հուղարկավորված իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի գերեզմանները՝ ասելով. «Ամուսինս, սկեսուրս ու սկեսրայրս հուղարկավորված են այս հատվածում, և մենք տևական ժամանակ չենք կարողացել բետոնով ցանկապատել, քանի որ ունեցել են թե առողջական, թե ֆինանսական խնդիրներ:

Վերջերս այցելեցինք, որպեսզի սկսենք բարեկարգել ու մնացինք զարմացած. մեր հարազատների շիրիմների վրա մոտ 1 մետր առաջ է բերվել մեկ այլ գերեզման»:Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

1/2967
bottom of page