Գիտնականներն 2 մթերք են անվանել, առանց որոնց առավոտյան աղիները չեն սկսի աշխատի
Աղիների բորբոքային հիվանդությունները կանխելու և նորմալ աշխատանքին աջակցելու համար դուք պետք է ձեր սննդակարգում բավարար քանակությամբ բջջանյութ ստանաք, ասում են Ռոչեսթերի Mayo Clinic-ի հետազոտողները:
Ինչպես հայտնում է Pronews.gr-ը՝ բժշկական գիտությունների դոկտոր, գաստրոէնտերոլոգ Վիկտոր Չեդիդին, ամեն օր անհրաժեշտ է սննդակարգում ներառել մոտ 30-40 գրամ բջջանյութ։ Պետք է սկսել առաջին կերակուրից՝ շիլա ավելացնելով, օրինակ, մի բաժին մրգեր և ընկույզներ, կամ ինքներդ պատրաստեք բանջարեղենային աղցան։ Օրվա ընթացքում պետք է ուշադրություն դարձնել ամբողջական ձավարեղենին ու հատիկեղենին։
Գիտնականների կարծիքով՝ չպետք է մոռանալ սեղանին դրված մաքուր ջրի մասին, որը շատերն անտեսում են։
«Խմել օրական առնվազն ութ բաժակ դա չափազանց կարևոր է աղիների շարժունակության համար», - ընդգծել են գիտնականները:
Նշվում է նաև, որ չափավոր ֆիզիկական ակտիվությունը կօգնի աջակցել իմունային և մարսողական համակարգերին:
«Ընտրեք գործունեության այն ձևը, որը լավագույնս համապատասխանում է ձեզ»,- նշել են փորձագետները։
Մյուս կարևոր կետը հոգեկան առողջության խնամքն է։ Սթրեսը զգալի ազդեցություն ունի աղիքների աշխատանքի վրա։
«Գրգռված աղիքի համախտանիշի, փորկապության և այլ խնդիրների առաջացման վտանգը ավելի հավանական է այն մարդկանց մոտ, ովքեր ստրես են տանում», - ավելացրել են գիտնականները: