Search
Ադրբեջանը կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան տանիքը. ՊՆ
- Ani
- 11 hours ago
- 1 min read
Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը, հայտնում են ՊՆ-ից։
Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։