top of page

Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոսին

  • 1 hour ago
  • 1 min read

ԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն այսօր այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ և ստացել նրա օրհնությունը հետագա խորհրդարանական գործունեության համար։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ասել է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել, իսկ Վեհափառը ներկայացրել է իր դիտարկումները՝ հատկապես համազգային համերաշխության կարևորության տեսանկյունից։

Մայր Աթոռը մինչ այժմ որևէ կերպ չի արձագանքել Ազգային ժողովի առաջին նիստին Կաթողիկոսին չհրավիրելու իշխանությունների որոշմանը։ Այսօր էլ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հրաժարվեց մեկնաբանել տեղի ունեցածը։

1/2823
bottom of page