Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում հրդեհի հետևանքով տարրական դասարանների 20 աշակերտ է զnhվել
21 hours ago
1 min read

Առնվազն 20 աշակերտ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Բուկավու քաղաքի երկու տարրական դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնել է Okapi ռադիոկայանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Եվս շուրջ 50 աշակերտ տուժել է։ Հրդեհը բռնկվել է դպրոցների հարևանությամբ գտնվող տանը։ Կրակը տարածվել է դպրոցների շենքերի վրա, երբ դասարաններում ընթանում էին դասերը։
Դպրոցականների մեծ մասը զոհվել է առաջացած հրմշտոցի հետևանքով։




















