top of page

Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 08.30–ին

  • Writer: Ani
    Ani
  • Jun 28
  • 1 min read

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 08.30–ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել են պաշտպաննները։

«Միքայել Սրբազանի գործով ոչ վկա ունեն, ոչ էլ կարող են ունենալ։ Սրբազանը որևէ մեկին կոչ չի արել, այլ զրուցակցին պատմել է այն, ինչը իբրև թե կոչ են ներկայացնում։ Այս գործում որևէ հանցանք չկա։ Որևէ գործողություն չի նախապատրաստվել, անհասցե խոսքեր են, որոնք հետևանք չեն ունեցել։ 2024 թվականի Սրբազանի խոսքերի հիման վրա հիմա են քրեական հետապնդում նախաձեռնել։ Մենք դա որակել ենք որպես պատժիչ գործողություն»,– ասացին պաշտպանները։

Նշենք, որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը քննում է դատավոր Մասիս Մելքոնյանը։ Պաշտպանները համոզված են, որ սա պատահականություն չէ եւ հատուկ են այս դատավորին մակագրել, որ կալանքն ընտրի որպես խափանման միջոց։

bottom of page