top of page

«Վանք». Սիրուշոն նոր ֆոտոշարքով հայտնել է իր նոր հավաքածուի թողարկման մասին

Jun 5, 2025
1 min read

Սիրուշոն էլեգանտ կերպարով ու գեղեցիկ ֆոտոշարքով է ներկայացրել իր նոր զարդերի հավաքածուն, որը կոչվում է «Վանք»:


Երգչուհին սպիտակ ատլասե զգեստով, նրբագեղ սանրվածքով եւ կերպարն ամբողջացնող զարդերով լուսանկարվել է քարակերտ սյունի ֆոնին:

Այս հավաքածուում շեշտը դրված է մարգարիտների ու արծաթի «համագործակցության» վրա՝ բազմաշերտ վզնոց, մարգարտյա քարերով արծաթյա ականջօղեր, մարգարտաշար թեւնոց, արծաթյա մատանիներ…


Սիրուշոն տեղեկացրել է, որ նոր հավաքածուն արդեն հասանելի է Հայաստանում, եւ վաղվանից կթողարկվի նաեւ Լոս Անջելեսում:


1/2967
bottom of page