Արտակարգ ու ողբերգական դեպք, հովիվ է հոսանքահարվել ու մաhացել, կենդանիներ են uատկել․ Shamshyan
May 12, 2025
1 min read
Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը տղամարդ է, ով հովիվ է, այդ մասին նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները:Հովիվն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս է եղել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով: Սատկել են նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ:



















