top of page

ՌԴ-ում միգրանտների երեխաները ռուսերենի իմացության թեստեր կհանձնեն

  • Writer: Ani
    Ani
  • Apr 1
  • 2 min read

Միգրանտների երեխաները, նախքան ռուսականդպրոցներ ընդունվելը, պետք է թեստավորում անցնեն, որը կհաստատի կրթական ծրագրերըյուրացնելու համար անհրաժեշտ ռուսաց լեզվիիմացության մակարդակը։ Օրենքը, որն արգելում էռուսերենին չտիրապետող միգրանտներիերեխաներին դպրոցներ ընդունելը, ուժի մեջ էմտնում ապրիլի 1-ից։

Ռուսաստանի Դաշնության կրթությաննախարարությունը հաստատել է թեստավորումըկարգավորող հրամանները: Այն կանցկացվիբանավոր եւ գրավոր, բացառությամբ առաջինդասարան ընդունվողների. նրանց համարկիրականացվի միայն բանավոր թեստավորում։ Աշխատանքը կիրականացվի հանրակրթականկազմակերպություններում, որտեղ կկազմակերպվիթեստավորման անցկացման կետ։ Ամբողջընթացքը պետք է տեսագրվի, իսկ երեխայիբանավոր պատասխանները պետք է ձայնագրվենսարքերի միջոցով: Թեստավորման անցկացման ժամանակ արգելվում է դիագնոստիկ նյութերի նույնտարբերակը նորից տալ նրանց, ովքեր նախկինումչեն թեստավորվել։ Ավելի վաղ «Ռոսօբրնադզորի»մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել էին, որդիագնոստիկ նյութերը կուղարկվեն մարզայինկրթական մարմիններ ոչ ուշ, քան ապրիլի 1-ը:

Թեստը հաջողությամբ անցնելու դեպքում երեխանկընդունվի դպրոց, իսկ անհաջողության դեպքումնրան կառաջարկեն ռուսաց լեզվի լրացուցիչուսուցում։ Կրկնակի թեստավորումը կարող է լինելոչ շուտ, քան երեք ամիս հետո: Կրթությաննախարար Սերգեյ Կրավցովը 2024թ. նոյեմբերիվերջին զեկուցել էր, որ Ռուսաստանումնախատեսվում է ստեղծել ռուսաց լեզվիուսումնասիրման կենտրոններ, որտեղ կարող ենսովորել միգրանտների երեխաները. ենթադրաբար, դա կտեւի երկու-երեք տարի:

Թեստավորման տարբերակներ են ստեղծվումհանրակրթական դպրոցի յուրաքանչյուրդասարանում սովորելու դիմորդների համար: Դիագնոստիկ նյութերի ցուցադրականտարբերակները եւ աշխատանքի գնահատմանչափանիշները հրապարակված ենՄանկավարժական չափումների դաշնայինինստիտուտի կայքում, որը ենթակա է«Ռոսօբրնադզորին»: Առաջին դասարանընդունվելու համար հարկավոր է դրսեւորել խոսելու, լսելու եւ հասկանալու հմտություններ, ինչպես նաեւբառապաշար եւ քերականական գիտելիքներ: Երկրորդ դասարանից դիագնոստիկ աշխատանքինավելացվում են կարդալու եւ գրելու հմտություններիստուգման առաջադրանքներ։

Աշխատանքն անցնելու նվազագույն միավորը, որը սահմանել է «Ռոսօբրնադզորը», երեք միավորն է, որը համապատասխանում է երեքին ըստ ավանդական հինգ բալանոց սանդղակի: Գերատեսչության միջգերատեսչական աշխատանքային խումբը որոշել է աշխատանքների հաջող ավարտի առաջնային կետերը։ Օրինակ՝ առաջին դասարան ընդունվողների համար առավելագույն նախնական միավորը 10 է, թեստը հաջողությամբ հանձնելու նվազագույնը՝ 9։ Երկրորդ դասարանում առավելագույն միավորը 20 է, անցողիկ շեմը սահմանվում է 18 միավոր, իսկ բանավոր մասի համար պետք է հավաքել առնվազն 9 միավոր։ 10-րդ եւ 11-րդ դասարանների համար առավելագույն միավորը 24 է, աշխատանքն անցնելու նվազագույնը՝ 22, որից 9-ը՝ բանավոր:

1/2460
bottom of page