ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է դատախազություն
- Ani

- Oct 11, 2024
- 1 min read

Համաձայն «Ազդարար» հարթակում հրապարակված հայտարարության ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին պատկանող գույքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։
Դավթյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Գերատեսչությունը հայտնել է, որ Դավթյանը պետք է ներկայանա դատախազություն հոկտեմբերի 18-ին։




















