top of page

Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթերի հաճախականությունը

50 minutes ago
1 min read

Հոկտեմբեր ամսից Wizz Air ավիաընկերությունը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթերի հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։ Այս մասին նշված է Հայաստանում Չեխիայի դեսպանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։

«Ավելի շատ չվերթեր Երևանի և Պրահայի միջև․ հիանալի նորություն բոլոր նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Հայաստանի և Չեխիայի միջև։ Հոկտեմբերից Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթերի հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4-ի, իսկ դեկտեմբերի կեսերից՝ մինչև շաբաթական 5-ի»։


1/2909
bottom of page