top of page

Կարևորվել է Հայաստանի և Վիետնամի միջև ուղիղ չվերթերի հարցը

  • Writer: Ani
    Ani
  • Nov 20, 2024
  • 1 min read

Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության իշխող Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամի հետ: Հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող համակողմանի քննարկումների արդյունքում Տո Լամը վստահություն է հայտնել, որ ՀՀ ԱԺ նախագահի այցը նոր թափ կհաղորդի առաջիկայում երկկողմ ավանդական բարեկամության եւ բազմակողմ համագործակցության ամրապնդմանը:

 

Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին նշել է, որ Վիետնամն առանձնահատուկ երկիր է Հայաստանի համար ու հավելել, որ մեր երկու երկրների միջեւ գոյություն ունեն սերտ կապեր՝ հիմնված փոխադարձ վստահության, ավանդական եւ մշակութային կապերի վրա:

 

Կողմերն ընդգծել են նաեւ փոխադարձ զբոսաշրջության կարեւորությունը՝ նշելով, որ այն տնտեսական օգուտների հետ մեկտեղ խթանելու է նաեւ մարդկանց միջեւ շփումները:

 

Այդ համատեքստում կարեւորվել է նաեւ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթերի հարցը:


 

Անդրադարձ է կատարվել նաեւ մեր տարածաշրջանային զարգացումներին, եւ Ալեն Սիմոնյանը Տո Լամին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

1/2070
bottom of page