top of page

«Մենք դեմն առնելու ենք, որ չբացվի մեր երկրի դուռը, և այն մնա հայկական»․ Նարեկ Կարապետյան

  • 1 day ago
  • 1 min read

«Իրենց համար կարևոր չէ՝ Հայաստանում 100 հազար ադրբեջանցի կապրի, 300 հազար ադրբեջանցի կապրի, իրենց համար կարևորը Հայաստանը հակադրելն է՝ իրենց շահերի համար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով իշխանությունների գործելակերպին։

«Սա մեր հայրենիքի վերջին տարածքն է, որ մնացել է հայկական, և չպետք է դուռ բացվի։ Մենք ասում ենք՝ Հայաստանի ձևաչափի փոփոխություն է տեղի ունենալու, Հայաստանում տարիների ընթացքում քիչ-քիչ նախիջևանացում է լինելու, մենք դեմն առնելու ենք, որ չբացվի մեր երկրի դուռը և այն մնա հայկական»,- ընդգծեց Կարապետյանը:

«Մենք դեմն առնելու ենք, որ չբացվի մեր երկրի դուռը, և այն մնա հայկական»․ Նարեկ Կարապետյան

1/2727
bottom of page