top of page

Մեկնարկել են «Շիրակ Ավիա» ավիաընկերության Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը

  • Jun 2
  • 1 min read

Մեկնարկել են «Շիրակ Ավիա» ավիաընկերության Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը։ Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 2-ից մեկնարկել է Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:

«Ավիատոմսերի առկայության, վերջինների ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ shirakavia.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - նշվում է հաղորդագրությունում:


1/2745
bottom of page