«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է
3 hours ago
1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է, այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
Նա նշել է, որ Ստեփանավանում խուզարկություններն ու ձերբակալությունները վկայում են իշխանությունների վախի մասին։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում:
Հակակոռուպցիոն կոմիտեից Aysor.am-ին հայտնել են, որ խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում:
Ձերբակալվել է 14 անձ։




















