top of page

Գագիկ Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է

  • 1 hour ago
  • 1 min read



Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է։  Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։

Նշենք, որ կալանքի միջնորդությունը բավարարվել է լուսադեմին, նիստը շարունակվել է ողջ գիշեր։

Ավելի վաղ հայտնել էին , որ Գագիկ Խաչատրյանը երեկ՝ սեպտեմբերի 1–ին ձերբակալվել էր։ Նրան պատգարակով էին տեղափոխել դատարան՝ կալանքի միջնորդությունը քննարկելու համար։ Ավելի ուշ կադրեր հայտնվեցին, թե ինչպես են նրան տեղափոխում դատարան։

ՔԿ–ից հայտնել են, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․ Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։ 

1/2874
bottom of page