Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան
Aug 16
1 min read

Ճապոնիայում տարերային աղետ է։ Հորդառատ անձրևների հետևանքով ամենաշատը տուժել է երկրի արևելքը՝ Կանտո տարածաշրջանը և Տիբո պրեֆեկտուրան։ Տարերքը կաթվածահար է արել գնացքների երթևեկությունը և խաթարել օդանավակայանի աշխատանքը։ Հաղորդվում է 10 զոհի մասին։
Օգոստոսի 13-ին երկրում հորդառատ անձրևների պատճառով սահմանվել էր վտանգի առավելագույն՝ հինգերորդ մակարդակը, որը հետագայում նվազեցվել է մինչև չորրորդ։



















