«Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել
- 10 minutes ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 12-ին հայրենի բնակավայր՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղ է վերադարձել 1970թ․ ծնված Սեյրան Մարկոսյանը, որը 1992-ին Բաղանիս գյուղի տարածքում Բաղանիսի բնակիչներ Սերյոժա Սահակյանի եւ նրա կնոջ սպանության գործով դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Ս․ Մարկոսյանը Ոսկեվան է վերադարձել քաղաքացիական հիվանդանոցից։ Նա առողջական լուրջ խնդիր ունի, որը համարվել է կալանքի հետ անհամատեղելի, եւ նա ազատվել ու տուն է վերադարձել 34 տարվա անազատությունից հետո։




















