«Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են. արդեն շինտեխնիկա է հայտնվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն օրեր առաջ միաժամանակ հայտարարեց երկու նախագծի մեկնարկի մասին՝ նոր սահմանադրության գործընթացի եւ TRIPP-ի։
Մեղրիից մեզ հաղորդեցին, որ իրենց համար շատ անսպասելի շտապողականությամբ երկուշաբթի առավոտյան շինտեխնիկա է հայտնվել Ալվանք գյուղի մոտակայքում, որտեղով անցնում է Երեւան-Մեղրի երկաթգիծը, եւ աղբից մաքրելու աշխատանքներ են սկսել իրականացվել, որը տեղում տեսալուսանկարահանել են՝ ավետելով ԹՐԻՓՓ-ի կառուցման մեկնարկը։
Մինչդեռ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վերջերս Սյունիք կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքը լինելու է հունվարի կեսերին։ Թե ինչու է ՀՀ իշխանությունը նման շտապողականություն դրսեւորում, դժվար է ասել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















